Դեսպան Ադոնցի հանդիպումը Իսպանիայի Սենատի նախագահ Պիո Գարսիա-Էսկուդերոյի հետ

28 հունվարի, 2016

Հունվարի 28-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը հանդիպում ունեցավ Իսպանիայի Սենատի նախագահ Պիո Գարսիա-Էսկուդերոյի հետ:

Դեսպան Ադոնցը շնորհավորեց Պիո Գարսիա-Էսկուդերոյին Իսպանիայի Սենատի նախագահի պաշտոնը վերստանձնելու կապակցությամբ և փոխանցեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Կողմերն անդրադարձան երկու պետությունների միջև միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարներին` կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ամրապնդման գործում:

Տպել էջը