Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումը քաղաքի հայկական դպրոցիների տնօրենների հետ

25 հունվարի, 2016

Հունվարի 25-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանն ընդունեց Հալեպի հայկական դպրոցների տնօրեններին:

Ներկաներին ուղղված իր խոսքում Տիգրան Գևորգյանը շեշտեց, որ Սիրիայի հայ համայնքի խնդիրները մշտապես մնում են Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում, և Հայաստանը իր հնարավորությունների սահմաններում աջակցել է և շարունակելու է աջակցել Սիրիայում բնակվող մեր հայրենակիցներին:

ՀՀ գլխավոր հյուպատոսը իր երախտագիտությունը հայտնեց հայկական դպրոցների ներկայացուցիչներին հայ մանուկներին ու պատանիներին հայեցի դաստիարակելու նվիրական ու ազգանվեր գործունեության համար:

Հանդիպման ընթացքում հյուպատոս Գևորգյանը տնօրեններին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Ամանորյա շնորհավորական ուղերձներն ու դրամական նվիրատվությունները:

Հանդես գալով պատասխան խոսքով՝ ներկաները շնորհակալություն հայտնեցին ՀՀ Նախագահին և հայրենի իշխանություններին մշտական ուշադրության և հոգատարության համար:

Տպել էջը