ՀՀ առողջապահության նախարարի այցը Իրան

16 դեկտեմբերի, 2015

Դեկտեմբերի 13-ից 15-ը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ԻԻՀ առողջապահության և բժշկական կրթության նախարար Սեյեդ Հասան Հաշեմիի հրավերով, այցելեց Թեհրան:

Դեկտեմբերի 14-ին կայացավ նախարարներ Ա.Մուրադյանի և Ս.Հաշեմիի հանդիպումը, որին ներկա էր նաև Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Արդյունքում կողմերը ստորագրեցին առողջապահական ոլորտում համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր:

Այցի շրջանակներում նախարար Մուրադյանը եղավ Թեհրանի «Noor» ակնաբուժական կենտրոնում, ինչպես նաև «Aryogen» դեղագործական և արտադրական ընկերությունում:

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին առողջապահության ոլորտին առնչվող գիտահետազոտական, կրթական և արտադրական համագործակցության ծրագրեր:

Նախարար Մուրադյանը հանդիպեց նաև Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացրեց ՀՀ առողջապահության ոլորտի վիճակը և կառավարության առաջիկա ծրագրերը:

Տպել էջը