Դեսպան Սմբատյանի հանդիպումը Գերմանիայի ՊՆ-ում

04 դեկտեմբերի, 2015

Դեկտեմբերի 4-ին Գերմանիայի պաշտպանության նախարարությունում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին և ԳԴՀ-ում ՀՀ ռազմական կցորդ գնդապետ Մեսրոպ Նազարյանին ընդունեց Գերմանիայի պաշտպանության նախարարության պաշտպանության և անվտանգության քաղաքականության հարցերի պատասխանատու տնօրեն Գեզա-Անդրեաս ֆոն Գեյրը:

Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Գերմանիայի միջև ռազմական և անվտանգության ոլորտներում առկա համագործակցությունը և հեռանկարները, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ մի շարք կարևոր հարցերի շուրջ: Մասնավորապես մտքեր փոխանակվեցին 2016 թվականից սկսած երկու երկրների միջև ռազմական ոլորտում համագործակցության շրջանակներն ընդլայնելու հնարավորության շուրջ:

Հանդիպմանը կողմերը քննարկեցին նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը, ինչպես նաև` տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք այլ հարցեր:
 

Տպել էջը