Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի արտգործնախարարությունների միջև

17 նոյեմբերի, 2015

Նոյեմբերի 16-ից 17-ը Հելսինկիում տեղի ունեցան հերթական քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունների միջև:

Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Պարույր Հովհաննիսյանը, ֆինլանդական կողմից` Ֆինլանդիայի ԱԳՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Տերի Հակալան:

Հայ և ֆինլանդացի դիվանագետները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարևորվեց հայ-ֆինլանդական քաղաքական երկխոսության աշխուժացումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը:

Կողմերն անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Հայկական պատվիրակությանն ընդունեց Ֆինլանդիայի ԱԳՆ պետքարտուղար Պիտեր Սթենլունդը:

Հայկական պատվիրակությունը Հելսինկիում հանդիպումներ ունեցավ նաև Ֆինլանդիայի խորհրդարանում:

Տպել էջը