Նիդերլանդներում ՀՀ Դեսպանը Լեյդենում ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը

11 նոյեմբերի, 2015

Նոյեմբերի 11-ին Լեյդենի համալսարանում տեղի ունեցավ ավանդական «Ճապոնական սեղաններ» երեկո-քննարկումը: Միջոցառմանը շուրջ 40 դեսպանությունների հետ միասին, արդեն չորրորդ տարին շարունակ, մասնակցեց նաև Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը:

ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «հարց և պատասխան ձևաչափով» Լեյդենի համալսարանի ուսանողությանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ Հայաստանի մոտեցումները, հալ-հոլանդական երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը և ՀՀ դեսպանության գործունեության հիմնական ուղղությունները:

Տեղեկանք. «Ճապոնական սեղաններ» միջոցառումը կազմակերպվում է Լեյդենի համալսարանի ուսանողական ասոցիացիայի կողմից: Այն ամեն տարի յուրահատուկ հնարավորություն է ընձեռում համալսարանի ուսանողությանը հանդպելու և իրենց հարցերն ուղղելու Նիդերլանդներում հավատարմագրված բարձրաստիճան դիվանագետներին, անմիջականորեն տեղեկանալու ներկայացված երկրների արտաքին քաղաքական մոտեցումներին ու խնդիրներին:
 

Տպել էջը