Հայաստանի պարի պետական անսամբլի համերգը Քյոլնում

25 հոկտեմբերի, 2015

Հոկտեմբերի 25-ին Գերմանիայի Քյոլն քաղաքի «Tanzbrunnen» համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի պարի պետական անսամբլի համերգը, որը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության, Գերմանահայ գործարարների միության և Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից` Քյոլնի հայ համայնքի աջակցությամբ:

Համերգին ներկա էին Բոննի քաղաքապետ Աշոկ-Ալեքսանդր Սրիդհարանը, Քյոլնի քաղաքային խորհրդի անդամներ, գերմանահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարներ և լրագրողներ:

Հանդիսատեսին բացման խոսքով դիմեց ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Նա հիշատակեց Կոմիտասի խոսքերն այն մասին, որ պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի քաղաքակրթության աստիճանը: Այս իմաստով հայկական պարը մեր քաղաքակրթության վառ ապացույցն է:

Տպել էջը