Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Մարսելում

17 հոկտեմբերի, 2015

Հոկտեմբերի 17-ին Մարսելի համագումարների պալատի համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի պարի պետական վաստակավոր անսամբլի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ և Մարսելի Համազգային դպրոցի 35-րդ տարելիցներին:

Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության, Մարսելի Համազգային դպրոցի արվեստի բաժնի (Courants d’Art) նախաձեռնությամբ և Մարսելում ՀՀ հյուպատոսության աջակցությամբ:

Համերգին ներկա էին հասարակական, մշակութային գործիչները, բազմաթիվ հայ և ֆրանսիացի հանդիսատեսներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Տպել էջը