Դեսպան Թումանյանի և Իրանի առևտրի պալատի նախագահ Մոհսեն Ջալալփուրի հանդիպումը

10 հոկտեմբերի, 2015

Հոկտեմբերի 10-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Մոհսեն Ջալալփուրի հետ:

Մոհսեն Ջալալփուրը կարևորեց հայ-իրանական երկկողմ տնտեսական հարաբերություների հետագա զարգացումն ու առավել խորացումը՝ ընդգծելով, որ իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ հանքարդյունաբերության, զբոսաշրջության, արդյունաբերության և այլ ոլորտներում համագործակցությամբ:

Դեսպան Թումանյանը կարևորեց Իրանի առևտրի պալատի դերը երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, փոխադարձ ներդրումային ծրագրերի իրականացման գործում և նշեց, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունից, ինչպես նաև Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունից հետո, նոր հնարավորություններ են ստեղծվել առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման համար:

 

Տպել էջը