Դեսպան Այվազյանի հանդիպումը Էստոնիայի պաշտպանության նախարարի հետ

02 հոկտեմբերի, 2015

Հոկտեմբերի 2-ին Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Էստոնիայի պաշտպանության նախարար Հանս Հանսոյի հետ:

Դեսպան Այվազյանը նախարար Հանսոյին փոխանցեց վերջինիս նշանակման կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհավորական նամակը:

Գոհունակություն հայտնելով երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման առնչությամբ, զրուցակիցները համակարծիք էին պաշտպանության բնագավառում համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Այդ կապակցությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում բարձր մակարդակի փոխայցելություններ իրականացնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում դեսպան Այվազյանը նախարար Հանսոյին ներկայացրեց վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության սրմանն ուղղված գործողությունները, որի հետևանքով հայկական կողմը կրել է մարդկային կորուստներ, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում:

Նախարար Հանսոն և դեսպան Այվազյանը մտքեր փոխանակեցին միջազգային խաղաղապահ գործողություններում Հայաստանի ներգրավվածության, Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-Եվրամիություն համագործակցության և տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ:

Տպել էջը