Դեսպան Այվազյանի հանդիպումը Լատվիայի էկոնոմիկայի նախարարի հետ
01 հոկտեմբերի, 2015Հոկտեմբերի 1-ին Լատվիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Լատվիայի էկոնոմիկայի նախարար Դանա Ռեյզնիես-Օզոլայի հետ:
Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին երկկողմ միջպետական հարաբերությունների, այդ թվում` առևտրատնտեսական համագործակցության զարգացման կապակցությամբ: Կողմերը քննարկեցին 2016թ. սկզբին Երևանում կայանալիք հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքները:
Դեսպան Այվազյանը կարևորեց երկու երկրների գործարար շրջանակների միջև երբեմնի փոխշահավետ կապերի վերականգմանն ուղղված քաղաքականության հետևողական իրականացումը, ինչին կնպաստի նաև այլ տարածաշրջաններ ներթափանցելու համար Հայաստանի և Լատվիայի աշխարհագրական բացառիկ դիրքը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բնույթի այլ հարցեր: