ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Արաբական Միացյալ Էմիրություններում

23 սեպտեմբերի, 2015

Սեպտեմբերի 18-ին ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Պատարագ:

Սեպտեմբերի 23-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանության հանդիսասրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն:

Հայաստանի Հանրապետության պետական օրհներգին հաջորդեց ԱՄԷ և Կատարի թեմի կաթողիկոսական փոխանորդ, Հոգեշնորհ Տեր Մեսրոպ վարդապետ Սարգսյանի մաղթանքը և սրտի խոսքը:

ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի Հանրապետության արտաքին ու ներքին քաղաքականության հարցերին, ապա ընթերցվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձն Անկախության տարեդարձի առիթով:

Երեկոյի գեղարվեստական բաժնից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն:

Տպել էջը