Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Մոսկվայում

23 սեպտեմբերի, 2015

Սեպտեմբերի 23-ին Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի եկեղեցական համալիրի հանդիսավոր ընդունելությունների դահլիճում տեղի ունեցավ ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի մենահամերգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Ռուսաստանում ՀՀ դեսպանության և Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի աջակցությամբ:

Միջոցառմանը ելույթի խոսքով հանդես եկավ «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը:

Համերգի ընթացքում Տակահիրո Ակիբային հանձնվեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգիրը:

Տեղեկանք: Ճապոնացի տաղանդաշատ երաժիշտը համերգներով հանդես է եկել նաև Ճապոնիայում, Էստոնիայում և Հայաստանում: Վերջերս ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպվել է Տակահիրո Ակիբայի «Կոմիտասի երկրում» խորագրով համերգը, որի ընթացքում նրա կատարմամբ հնչել են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Տպել էջը