ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Ստրասբուրգում

22 սեպտեմբերի, 2015

Սեպտեմբերի 22-ին ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում, Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչության անունից տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն:

Միջոցառմանը մասնակցում էին Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը: Ողջունելով հյուրերին՝ դեսպան Պապիկյանը նշեց, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը դինամիկ զարգացող երկիր է, որտեղ մարդու իրավունքների ամրապնդումը, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը պարզապես կարգախոսներ չեն, այլ պետության զարգացման փիլիսոփայության մաս կազմող արժեքներ:

Տպել էջը