Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Հաագայում

22 սեպտեմբերի, 2015

Սեպտեմբերի 22-ին Հաագայի քաղաքապետարանի «Ատրիում» սրահում բացվեց Հայոց ցեղապանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով, որը կազմակերպվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կողմից: Ցուցահանդեսը ներկայացնում է համաշխարհային մամուլի անդրադարձերը համիդյան կոտորածներին, 20-րդ դարասկզբի հայկական ջարդերին ու Ցեղասպանությանը` դրա հետևանքներով ու մարդկային ճակատագրերով հանդերձ: Ցուցահանդեսում տեղ են գտնել նաև հոլանդական մամուլի առաջաբան էջերի լուսաբանումները, որը հոլանդական հասարակությանը կծանոթացնի մեկդարյա վաղեմության նյութերին ու հասարակական վերաբերմունքին Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններին:

Ցուցահանդեսը գործելու է սեպտեմբերի 22-ից հոկտեմեբրի 9-ը:

Տպել էջը