ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Ռումինիայի խորհրդարանականներին

22 սեպտեմբերի, 2015

Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հանդիպումը Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լազլո Բորբեյի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպմանը կարևորվեց երկու երկրների միջև միջխորհրդարանական ու առևտրատնտեսական կապերի ընդլայնումը: Քննարկվեցին բազմակողմ հարթակներում համագործակցության հացերի լայն շրջանակ:

Կողմերն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային մարտահրավերին, այդ թվում՝ միգրացիոն ճգնաժամի առնչությամբ Եվրոպայում հումանիտար և քաղաքական արձագանքին: 

Տպել էջը