Դեսպան Թումանյանը հանդիպեց Իրանի էներգետիկայի նախարարին

21 սեպտեմբերի, 2015

Սեպտեմբերի 21-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչիանի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը նշեց, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունից հետո նոր հնարավորություններ են ստեղծվել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման, այդ թվում նաև ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար:

Իր հերթին նախարար Չիտչիանը նշեց, որ Հայաստանի և Իրանի միջև առկա է արդյունավետ համագործակցություն տարբեր ոլոտրներում: Նա հավելեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների մեծ մասը բաժին է ընկնում էներգետիկ ոլորտին, որպես Իրանի էներգետիկայի նախարար և հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, պարտավորված է աջակցել երկկողմ համատեղ ծրագրերի իրականացմանը:

Անդրադարձ կատարվեց երկկողմ համատեղ ծրագրերին, մասնավորապես` էլեկտրահաղորդման 3-րդ գծի, Մեղրի ՀԷԿ-ի, ավտոճանապարհաշինության և երկաթգծի շինարարության վերաբերյալ հարցերին: Քննարկվեցին Արաքս գետին վերաբերող բնապահպանական խնդիրներ:

Տպել էջը