ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Սանկտ Պետերբուրգում

21 սեպտեմբերի, 2015

Սեպտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցում Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ, տեր Պողոս աբեղա Վարդանյանի հանդիսապետությամբ կատարվեց հանրապետական մաղթանք` նվիրված ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին:

Այնուհետև Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի ազգային գրադարանում Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության անունից տեղի ունեցավ ընդունելություն և «Հայաստանի մշակույթը. ավանդույթներ և այժմեականություն» ցուցահանդեսի բացումը՝ նվիրված ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին:

Ընդունելությանը մասնակցում էին ՌԴ արտաքին գործերի նախարարության, Սանկտ Պետերբուրգի Կառավարության, Լենինգրադի մարզի իշխանությունների ներկայացուցիչներ, Սանկտ Պետերբուրգում հավատարմագրված դիվանագետներ, հոգևորականներ, գիտական և մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր:

Միջոցառման սկզբում ելույթով հանդես եկավ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով, խոսեց ՀՀ անկախության 24-ամյա կարևոր փուլերից` անդրադառնալով նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին և շնորհակալություն հայտնելով դրանց իրենց մասնակցությունը բերած պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Այնուհետև ելույթներով հանդես եկան Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Իգոր Դիվինսկին, Լենինգրադի մարզի Կառավարության արտաքին կապերի կոմիտեի առաջին տեղակալ Իննա Բիգոտսկայան, Ռուսաստանի ազգային գրադարանի տնօրեն Անտոն Լիխոմանովը:

Սանկտ Պետերբուրգի իշխանությունների ներկայացուցիչերի կողմից ընթերցվեցին Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի և Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի շնորհավորական ուղերձներն ու մաղթանքները:

Տպել էջը