Դեսպան Թումանյանի հանդիպումը Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի հետ

17 սեպտեմբերի, 2015

Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադռեզա Նեմաթզադեի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանն անդրադարձավ երկկողմ առևտրի և ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնման, փոխադարձ ներդրումների աջակցման և երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ակտիվացման վերաբերյալ մի շարք հարցերին:

Քննարկվեց նաև ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի պայմանագրի նախագծի մշակման ընթացքում Հայաստանի գործնական աջակցության հարցը:

Նախարար Նեմաթզադեն նշեց, որ ողջունում և աջակցում է երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված յուրաքանչյուր ծրագրի իրականացմանը:


 

Տպել էջը