Բեռլինում կայացավ «Հայաստանի բնության գանձերը» խորհրդարանական երեկո

08 սեպտեմբերի, 2015

Սեպտեմբերի 8-ին Գերմանիայում ՀՀ դեսպանության և Գերմանիայի Շրջակա միջավայրի պաշտպանության դաշինքիNABU») նախաձեռնությամբ Բեռլինում կայացավ «Հայաստանի բնության գանձերը» խորագրով խորհրդարանական երեկոն:

Շուրջ 600.000 անդամ ունեցող «NABU»-ն ընդգրկված է աշխարհի բնապահպանական կազմակերպությունների տասնյակում և 2001 թվականից ի վեր ակտիվ համագործակցություն է ծավալում Հայաստանի հետ:

Խորհրդարանական երեկոյին ներկա էին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի, ինչպես նաև` ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորած պատվիրակությունները, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ, Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական, քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և «NABU»-ի դաշնային գործադիր տնօրեն Լայֆ Միլլերը: Այնուհետև ելույթ ունեցան ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Շրջակա միջավայրի և սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային պետքարտուղար Յոխեն Ֆլասբարթը և NABU-ի նախագահ Օլաֆ ՉիմպկենԵրեկոյի ընթացքում համերգային կատարումներով հանդես եկավ Հայաստանից ժամանած «MIKA Jazz Group» էթնոջազային քառյակը:

Իր այցի ընթացքում նախարար Արամայիս Գրիգորյանը հանդիպումներ ունեցավ Գերմանիայի բնապահպանության նախարար Բարբարա Հենդրիքսի, Գերմանիայի բնապահպանական  դաշինքի նախագահ Օլաֆ Չիմպկեի հետ: Հանդիպումների ընթացքում հանգամանալից քննարկվեցին Հայաստանի և Գերմանիայի միջև բնապահպանության ոլորտում առկա համագործակցությունը և հեռանկարները, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ մոտ ապագայում համատեղ ջանքերով իրականացվելիք մի շարք ծրագրերի շուրջ: 

 

Տպել էջը