Դեսպան Աղաջանյանը հանդիպեց Ինդոնեզիայի խորհրդարանի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահին

27 օգոստոսի, 2015

Օգոստոսի 27-ին Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը հանդիպում ունեցավ Ինդոնեզիայի խորհրդարանի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի (վերին պալատ) նախագահ Իրման Գուսմանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց երկկողմ հարաբերություններին և միջխորհրդարանական կապերին առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն ընդգծեցին երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման գործում միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը և դրան նպաստող քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Դեսպան Աղաջանյանը մասնավորապես նշեց, որ միջխորհրդարանական կապերի ամրապնդումը թույլ կտա նաև դիտարկել հայ-ինդոնեզական հարաբերությունների նոր բնագավառներ, ինչպես նաև կնպաստի երկկողմ ճանաչելիության մակարդակի առավել բարձրացմանը, երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը:

Իրման Գուսմանն իր հերթին պատրաստակամություն հայտնեց` իր նպաստը բերելու միջխորհրդարանական մակարդակով կապերի խթանման գործին:

Տպել էջը