Դեսպան Սմբատյանն իր հավատարմագրերը հանձնեց Գերմանիայի Նախագահին

08 հուլիսի, 2015

Հուլիսի 8-ին Գերմանիայի նախագահական նստավայրում` Բեռլինի «Բելվյու» պալատում, Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանն իր հավատարմագրերը հանձնեց դաշնային Նախագահ Յոախիմ Գաուկին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Նախագահ Գաուկը հույս հայտնեց, որ նա իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Գերմանիայի միջև բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա ծավալման և ամրապնդման գործում:

Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դաշնային նախագահի խնդրանքով Աշոտ Սմբատյանը ներկայացրեց ՀՀ - ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքը: Զրուցակիցներն անդրադարձան քաղաքական երկխոսությանը, առևտրատնտեսական համագործակցութանը, տարածաշրջանային զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի:

Դեսպան Սմբատյանը շնորհակալություն հայտնեց՝ Հայաստանի զարգացմանն ուղղված գերմանական կողմի ցուցաբերած շարունակական աջակցության համար։
 

Տպել էջը