Դեսպան Սմբատյանի դասախոսությունը Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության ներկայացուցիչների առջև

03 հուլիսի, 2015

Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանն ընդունեց Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության երիտասարդ անդամներին:

Դեսպան Սմբատյանը հանդես եկավ ծավալուն դասախոսությամբ, որի ընթացքում ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները՝ մանրամասն անդրադարձ կատարելով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, հայ-գերմանական հարաբերություններին:

Տպել էջը