Դեսպան Թումանյանի հանդիպումը ԻԻՀ ներդրումային, տնտեսական և տեխնիկական աջակցման պետական կազմակերպության նախագահի հետ

01 հուլիսի, 2015

Հուլիսի 1-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ ներդրումային, տնտեսական և տեխնիկական աջակցման պետական կազմակերպության նախագահ Մոհամմադ Խազայիի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանն առանձնացրեց երկկողմ տնտեսական հարաբերություններում խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի  և փոխադարձ ներդրումների իրականացման կարևորությունը: ՀՀ դեսպանն անդրադարձ կատարեց նաև Թեհրանում նախատեսվող Հայաստան-Իրան բիզնես ֆորումի անցկացմանը:

Կազմակերպության նախագահ Խազային պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանի և Իրանի միջև ներդրումային ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Նա ողջունեց բիզնես ֆորում կազմակերպու նախաձեռնությունը և նշեց, որ այն լավ հնարավորություն կընձեռի երկու երկրների ներդրողներին միմյանց հետ ծանոթանալու և Հայաստանի ու Իրանի օրենսդրություններին տեղեկանալու համար:
 

Տպել էջը