Դեսպան Աղաջանյանն ընդունեց Ինդոնեզիայի ԱԳՆ ուսումնական կենտրոնի վերապատրաստման դասընթացի մասնակիցներին

21 մայիսի, 2015

Մայիսի 21-ին Ինդնոնեզիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ աշխատանքային ճաշ Ինդոնեզիայի ԱԳՆ ուսումնական կենտրոնում ավագ դիվանագիտական անձնակազմի, որում ընդգրկված է 14 բարձրաստիճան դիվանագետ, վերապատրաստման դասընթացի մասնակիցների հետ:

Դեսպան Աղաջանյանը ներկայացրեց Հայաստանը, ներքին զարգացումներն ու արտաքին քաղաքականության գերակայությունները: Մանրամասն խոսվեց հայ-ինդոնեզական հարաբերությունների, դրանց զարգացման հեռանկարների մասին: Ելույթի զգալի մասը նվիրված էր ԼՂ հիմնահարցին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին և հայ-թուրքական հարաբերություններին:

Այնուհետև դեսպանը պատասխանեց հյուրերի հարցերին:
 

Տպել էջը