«Կին ղեկավարներ. հանդիպում կին դեսպանների հետ» թեմայով քննարկում Ջակարտայում

19 մայիսի, 2015

Մայիսի 19-ին ԱՍԵԱՆ-ում ԱՄՆ ներկայացուցչության հրավերով Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը մասնակցեց «Կին ղեկավարներ. հանդիպում կին դեսպանների հետ» թեմայով քննարկմանը, որին հրավիրված էին նաև ԱՍԵԱՆ-ում Ֆիլիպինների և Նոր Զելանդիայի առաքելությունների ղեկավարները և Ինդոնեզիայում ԱՄՆ փոխդեսպանը: Քննարկումը վարում էի ԱՍԵԱՆ-ում ԱՄՆ դեսպան Նինա Հաչիգյանը:

Միջացառման նպատակն էր ԱՍԵԱՆ անդամ պետութունները ներկայացնող երիտասարդ կանանց ներկայանցել յուրաքանչյուր երկրում կանանց վիճակը, քննարկել առկա խնդիրներն ու դժվարությունները, փոխանակել դրական փորձը:

Իր ներածական խոսքում դեսպան Աղաջանյանը, քննարկումը վարողի խնդրանքով, ներկայացրեց հայ կանանց առաջադիմության և մասնագիտական զարգացման հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձավ երիտասարդ մասնագետ կանանց առջև կանգնած խնդիրներին և դրանք հաղթահարելու ուղիներին:

Ելույթներից հետո բանախոսները պատասխանեցին ներկաների հարցերին:

Տպել էջը