Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի հանդիպումը Լենինգրադի նահանգապետի պաշտոնակատարի հետ

18 մայիսի, 2015

Մայիսի 18-ին Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը հանդիպում ունեցավ Լենինգրադի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Դրոզդենկոյի հետ:

Ողջունելով ՀՀ գլխավոր հյուպատոսին` Ալեքսանդր Դրոզդենկոն նշեց, որ Լենինգրադի նահանգն ակտիվ համագործակցում է ՀՀ Արագածոտնի մարզի հետ: Նա տեղեկացրեց, որ Արագածոտնի մարզպետարանի առաջարկով Լենինգրադի նահանգում արդեն իրենց գործունեությունն են իրականացնում մի քանի շինարարական և լոգիստիկ ընկերություններ:

Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և ՌԴ տարածքային կապերի ամրապնդման, տնտեսական, մշակութային համագործակցության հարցեր: Մասնավորապես քննարկվեցին Լենինգրադի նահանգի և Արագածոտնի մարզի գործարար և մշակութային խնդիրներ պարունակող հարցեր: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին` ձեռնարկել հնավարոր բոլոր միջոցները Լենինգրադի նահանգի և ՀՀ մարզերի միջև առևտրային կապերի խորացման համար:

Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոսը զրուցակցին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն ամբողջ աշխարհում:

Իր հերթին նահանգապետ Դրոզդենկոն կարևորեց համայնքի դերակատարությունը Լենինգրադի մարզի հասարակական, մշակութային և տնտեսական կյանքում:

Տպել էջը