Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Նիդերլանդների Ամերսֆորտ քաղաքում

09 մայիսի, 2015

Մայիսի 9-ին Նիդերլանդների Ամերսֆորտ քաղաքում տեղի ունեցան Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցեցին Նիդերլանդներում Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իսրայելի դեսպանները, Խորհրդային զինվորների փառքի հուշարձանի տեղակայման վայրի՝ Լյուսդենի քաղաքապետը, Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները, պաշտոնյաներ, վետերաններ, ազգային համայնքների ներկայացուցիչներ:

«Կուդրիստ» համակենտրոնացման ճամբարի մոտ տեղադրված հուշարձանին ծաղկե զամբյուղներ տեղակայելուց հետո միջոցառման մասնակիցները շարժվեցին «Ռուստհոֆ» հուշահամալիր, որտեղ ամփոփված են խորհրդային 865 զինվորների աճյուններ: Անունները հայտնի զինվորների շարքում են մոտ 10 հայ զինվոր:

Դիվանագիտական առաքելությունների ղեկավարների, այդ թվում՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանի և քաղաքային իշխանությունների ու հուշահամալիրի ղեկավարության կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին Խորհրդային զինվորների փառքի հուշարձանին և ծաղկեզամբյուղներ՝ Դաշնակից զորքերի օդաչուների հուշարձանին:

Միջոցառման ավարտին կայացավ ցերեկույթ՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին, որին ելույթներով հանդես եկան Լյուսդենի քաղաքապետը, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի դեսպանները: Նիդերլանդներում բնակվող և միջոցառմանը ներկա 4 վետերաններին հուշամեդալներ հանձնվեցին ՌԴ դեսպանի կողից: 

Տպել էջը