Հայաստանը ներկայացվեց «Ֆլաուեր Մարթ» տոնահանդեսին
02 մայիսի, 2015Մայիսի 1-ից 2-ը Վաշինգտոնի Ազգային տաճարում տեղի ունեցավ «Ֆլաուեր Մարթ» 76-րդ ամենամյա գարնանային տոնահանդեսը, որի հյուրընկալող երկրներից մեկն այս տարի նաև Հայաստանն էր: Տոնահանդեսի բացման և ժապավենը կտրելու արարողությանը մասնակցեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի տիկինը` Գոհար Սարգսյանը:
Ավանդույթի համաձայն` տոնահանդեսի մասնակից երկրների դեսպանությունները Վաշինգտոնի Մայր տաճարում տեղադրել էին ծաղիկներից կազմված և տվյալ երկրի խորհրդանիշը հանդիսացող կոմպոզիցիաներ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը «Վարդանանց ասպետներ և դստրեր» կազմակերպության և Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու կանանց խորհրդի հետ համագործակցությամբ ներկայացրել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող «Անմոռուկ» կոմպոզիցիան:
Հայաստանն առաջին անգամ ներկայացված էր նաև ազգային խոհանոցը և մշակույթը ներկայացնող տաղավարներով, որոնք մեծ հետաքրքրությւուն և խանդավառություն առաջացրին այցելուների շրջանում: