Դեսպան Սեյրանյանի հանդիպումը Պրահայի քաղաքապետի հետ
29 ապրիլի, 2015Ապրիլի 29-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում ունեցավ Պրահայի քաղաքապետ Ադրիանա Կրնաչովայի հետ:
Զրույցի ընթացքում քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես երկու մայրաքաղաքների միջև գործընկերական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ հարցերը: Երկուստեք կարևորվեց փորձի փոխանակումը քաղաքային տնտեսության ընդհանուր կառավարման, քաղաքային տրանսպորտի զարգացման, աղբահանման, զբոսաշրջության, ծառայությունների մատուցման և ֆինանսաբյուջետային պլանավորման բնագավառներում: