Յոհաննես Լեփսիուսի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման արարողություն Պոտսդամում
28 ապրիլի, 2015Ապրիլի 28-ին Պոտսդամի Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի բակում տեղի ունեցավ գերմանացի քանդակագործ Ռոլանդ Շթելթերի կողմից պատրաստված` Յոհաննես Լեփսիուսի հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման արարողությունը:
Բացման արարողությանը ելույթներով հանդես եկան Բրանդենբուրգ երկրամասի գիտության, կրթության և մշակույթի նախարար, պրոֆեսոր Սաբինե Քունստը, Պոտսդամի քաղաքապետ Յան Յակոբսը, Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը և Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրեն Ռոլֆ Հոսֆելդը:
Կազմակերպիչներն իրենց ելույթներում հատուկ նշեցին, որ խորհրդանշական է, երբ ամբողջ աշխարհում նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, «հայ ժողովրդի պահապան հրեշտակ Յոհաննես Լեփսիուսի» հիշատակին նվիրված հուշակոթողի բացումը տեղի է ունենում նույն օրերին: