Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մոնղոլիայում

24 ապրիլի, 2015

Ապրիլի 24-ին Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորի հայկական ակումբում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին:

Արարողությանը մասնակցեցին մոնղոլաբնակ հայեր, հայաստանյան բուհերի մոնղոլ շրջանավարտներ, հայ-մոնղոլական բարեկամության խմբի անդամները, ինչպես նաև Մոնղոլիայի մշակույթի գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:

Հիշատակի մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող անմոռուկներով ձևավորված ակումբում տեղի ունեցավ ծաղիկների զետեղման և խնկարկման արարողություն:

Համերգային կատարումներով հանդես եկան Հայաստանի երաժշտական ուսումնական հաստատություններում իրենց ուսումը ստացած մողնոլ ուսանողները, որոնց կատարմամբ հնչեցին Կոմիտասի, Եկմալյանի հոգևոր խմբերերգերը: Համերգին հաջորդեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Արարողությունն ամփոփվեց ընդունելությամբ: 

Տպել էջը