Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները Սլովակիայում

20 ապրիլի, 2015

Ապրիլի 20-ին Սլովակիայի մշակույթի նախարարության մեծ սրահում բացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայոց ցեղասպանությունը միջազգային մամուլի առաջին էջերում» խորագրով ցուցահանդեսը: Ցուցադրությունը պատրաստվել է Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպանության, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Սլովակիայի Հանրապետության մշակույթի նախարարության ջանքերով:

Ցուցահանդեսի բացումը կատարեց Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով ոչ միայն անդրադարձավ ներկայացված ցուցանմուշներին, այլև ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին և 20-րդ դարի առաջին ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Տիգրան Սեյրանյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Սլովակիայի Ազգային խորհրդին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և ժխտումը քրեականացնելու համար:

Բացման արարողությանը մասնակցեցին Սլովակիայի խորհրդարանի պատգամավորներ, գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, քաղաքացիական հասարակության և հայ համայնքի ներկայացուցիչներ: Հանդիսությանը ներկա էր նաև Չեխիայում և Սլովակիայում հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը:
Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 30-ը: Ծրագրվում է, որ այն կցուցադրվի նաև երկրի այլ քաղաքներում:
 

Տպել էջը