Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները Բուլղարիայում
20 ապրիլի, 2015Ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Սոֆիայի ժամանակակից թատրոնի դահլիճում ՀՀ դեսպանության հովանու ներքո, Սոֆիայի ՀԸԲՄ մասնաճյուղի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հանուն ավելի լավ աշխարհի» խորագրով համերգը:
Համերգի հատուկ հյուրերն էին լիբանանահայ ասմունքող Անի Եփրեմյանը և «Հայաստանի նոր անուններ» պատանի երաժիշտ կատարողները, ինչպես նաև Բուլղարիայում հայտնի հայ երգիչ Արթուր Նադոսյանը, որը ներկայացրեց «Հիշում ենք և պահանջում» նոր երգը:
Ապրիլի 23-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանության և Սոֆիայի Սբ. Կլիմենտ Օխրիդսկիի անվան պետական համալսարանի հայագիտական կենտրոնի հետ համատեղ տեղի ունեցավ ՀՀ դեսպանության հյուպատոս Գևորգ Ղարիբջանյանի դասախոսությունը «Գերմանիայի դատարանի աննախադեպ դատավճռից մինչև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում» թեմայով: Միջոցառմանը ներկա էին ուսանողներ, համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի, ինչպես նաև Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ, որտեղ տեղի ունեցավ մոմավառություն և ծաղկեփսակների դրման արարողություն: Արարողությանը ելույթ ունեցավ ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, ով ընթերցեց 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը: Միջոցառմանը ելույթ ունեցան նաև ԲՀ Ժողովրդական ժողովի ատգամավորներ և հայ համայքի ներկայացուցիչներ: