Մշակութային միջոցառումներ Մինսկում

19 ապրիլի, 2015

Ապրիլի 19-ին Մինսկի Ազգային մշակույթների հանրապետական կենտրոնում տեղի ունեցավ «Արևմտյան Հայաստանի երգերն ու պարերը» խորագրով համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Համերգին ներկա էին օտարերկրյա դեսպաններ, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ ԲՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը: Դեսպանն իր ելույթում նշեց, որ հայ ազգը միշտ էլ առանձնացել է իր հոգևոր և մշակութային արժեքներով, լավատեսությամբ և հավատքով: Արմեն Խաչատրյանն ընդգծեց, որ այն ազգը, որն աշխարհին տվել է այդքան հանճարեղ և տաղանդավոր զավակներ, հզոր է, ստեղծագործող ու հոգևոր արժեքներն աստվածացնող, այդօրինակ ազգին սպանելն անհնարին է: Նա իր շնորհակալությունը հայտնեց բոլոր նրանց, ովքեր կիսում են հայ ժողովրդի վիշտը:

Համերգին ելույթ ունեցան «Էրեբունի» համույթը, Մինսկի հայորդաց կրթօջախի սաները, որոնք ներկայացրեցին Արևմտյան Հայաստանի պարերը և հայ ժողովրդական երգերը:

Ցուցադրվեցին ցեղասպանությունը վերապրածների և իրենց ժառանգների պատմությունները:
 

Տպել էջը