Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայի Լե Լիլա և Սարսել քաղաքներում
18 ապրիլի, 2015Ապրիլի 18-ին Փարիզի մերձակա Լե Լիլա քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որի ընթացքում բացվեց «Հայոց ցեղասպանության նահատակների» հրապարակը:
Ֆրանսահայ «ԱՆԻ» կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցած հրապարակի բացման արարողությունը գլխավորեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը և Լե Լիլայի քաղաքապետ Դանիել Գիրոն:
Նույն օրը Ֆրանսիայի Սարսել քաղաքում դեսպան Չիտեչյանի և քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Ֆրանսու Պուպոնիի գլխավորությամբ տեղի ունեցավ «Հայաստանի այգի» պուրակի բացման արարողությունը:
Արարողության ընթացքում ֆրանսահայ Կապույտ Խաչի նախաձեռնությամբ պուրակում տնկվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ծառ, ինչպես նաև բացվեց քանդակագործ Թորոս Ռաստկլանի հեղինակած Կոմիտաս վարդապետի կիսանդրին: