Ռուսաստանի տարբեր քաղաքներում անցկացվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

18 ապրիլի, 2015

* * *
Ապրիլի 18-ին Նիժնի Նովգորոդում տեղի ունեցավ «Հարյուր և մեկ գարուն» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Գիտաժողովը կազմակերպված էր “Нижегородская армянская община” մարզային հասարակական կազմակերպության, նույն քաղաքի «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու և Ն.Նովգորոդի Ն.Ի.Լոբաչևսկու անվան Համալսարանի հայագիտության կենտրոնի կողմից: Գիտաժողովին մասնակցեցին Հայաստանից և ՌԴ քաղաքներից ժամանած գիտնականներ, ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդականը, քաղաքագետներ և համայնքային գործիչներ: Միջոցառման սկզբում ցուցադրվեց 1915թ. ԱՄՆ-ում նկարահանված փաստագրական ֆիլմից մի հատված:

Երեկոյան Ն.Նովգորոդի Ն.Ի. Լոբաչևսկու անվան Համալսարանի դահլիճում կայացավ հիշատակի երեկո` Հայաստանից ժամանած «Արտ վոկալ» երգչախմբի մասնակցությամբ:

* * *
Ապրիլի 19-ին Մոսկվայի «Пять звезд на Павелецкой» կինոթատրոնում տեղի ունեցավ «1915» ֆիլմի պրեմիերան` կազմակերպված «Պարադիզ» ընկերությունների խմբի կողմից և ՌԴ-ում ՀՀ դեսպանության աջակացությամբ: Ֆիլմի պրեմիերայի հյուրերն էին և ելույթներով հանդես են եկել անվանի երգիչ և երաժիշտ, ֆիլմի կոմպոզիտոր և համապրոդյուսեր, «System of a down» հայտնի ռոկ-խմբի ղեկավար Սերժ Թանկյանը, ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը, «Պարադիզ» ընկերությունների խմբի փոխնախագահ Արմեն Մանասարյանը:


 

Տպել էջը