Պատարագ Շարժայի Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
17 ապրիլի, 2015Ապրիլի 17-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Շարժայի Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ անմահ պատարագ, որին ներկա էին Արաբական Միացյալ էմիրություններում և Քաթարի Պետությունում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր։
Արաբական Միացյալ էմիրությունների և Քաթարի թեմի կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մեսրոպ վրդ.Սարգիսյանի պատգամին հետևեց Օհաննեսյան ազգային վարժարանի աշակերտների ձեռնարկը և օրվա խորհուրդն արտահայտող մանկական նկարչական գործերի ցուցադրությունը։