Դեսպան Ղալաչյանի հանդիպումները Բոսնիա և Հերցեգովինայում

07 ապրիլի, 2015

 

Ապրիլի 7-ին Բոսնիա և Հերցեգովինայում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն (նստավայրը` Աթենք) այցելեց Բոսնիա և Հերցեգովինա, որտեղ դեսպանին ընդունեց Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային վերջին զարգացումները, երկկողմ համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Դեսպան Ղալաչյանը հանդիպում ունեցավ նաև Սերբական Հանրապետության վարչապետ Ժելկա Ցվիյանովիչի հետ: Քննարկվեցին առևտրի, տնտեսության, մշակույթի և կրթության բնագավառներում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները:

 

Տպել էջը