Դեսպան Ղալաչյանի հանդիպումը Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի հետ
06 ապրիլի, 2015Ապրիլի 6-ին Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպում ունեցավ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-հունական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Հարաբերությունների ներկայիս մակարդակը երկուստեք արժանացավ բարձր գնահատանքի:
Մտքեր փոխանակվեցին երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև առկա համագործակցության հետագա զարգացման հեռանկարների վերաբերյալ: Գոհունակությամբ արձանագրվեց, որ Հայաստանի և Հունաստանի համագործակցությունը հաջողությամբ զարգացել է ռազմական կրթության, սպայակազմի վերապատրաստության, խաղաղապահության, ռազմական արդյունաբերության, ռազմատեխնիկական և այլ բնագավառներում:
Անդրադարձ կատարվեց Հայաստանի և Հունաստանի ռազմական գերատեսչությունների միջև համագործակցության առաջիկա ծրագրերին: