Դեսպան Վարդանյանի հանդիպումը Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի հետ

25 մարտի, 2015

Մարտի 25-ին Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հանդիպում ունեցավ Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:

Հանդիպմանը քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կատարվեց հայ-վրացական տնտեսական ներկայիս հարաբերություններին, ինչպես նաև դրանց հետագա զարգացման և ընդլայնման հեռանկարներին: Երկուստեք կարևորվեց զբոսաշրջության և էկոնոմիկայի ոլորտում համատեղ ծրագրերի առավել ակտիվացման անհրաժեշտությունը:

Մտքեր փոխանակվեցին տնտեսական ոլորտում հայ-վրացական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: 

Տպել էջը