Դեսպան Վարդանյանի հանդիպումը Վրաստանի շրջակա միջավայրի և բնական պաշարների պահպանության նախարարի հետ
10 մարտի, 2015Մարտի 10-ին Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հանդիպում ունեցավ Վրաստանի շրջակա միջավայրի և բնական պաշարների պահպանության նախարար Էլգուջա Խոկրիշվիլիի հետ:
Զրուցակիցները համակարծիք էին, որ երկու պետությունների և կառավարությունների միջև ձևավորված բարիդրացիական և կառուցողական հարաբերությունները պարարտ հող են հանդիսանում տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման համար:
Այս համատեքստում Դեսպան Վարդանյանը և նախարար Խոկրիշվիլին քննարկեցին շրջական միջավայրի և բնական պաշարների ոլորտներում երկկողմ համագործակցության խթանմանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվեց փորձի փոխանակման միջոցառումների, միջգերատեսչական փոխայցելությունների և համատեղ ծրագրերի իրականացումը: