Դեսպան Քոչարյանի հանդիպումը Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նախարարի հետ

18 փետրվարի, 2015

Փետրվարի 18-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում ունեցավ Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Ջըբրան Բասիլի հետ:

Կողմերն իրենց գոհունակությունը հայտնեցին քաղաքական երկխոսության մակարդակի վերաբերյալ` միևնույն ժամանակ նշելով երկկողմ համագործակցությունը նոր ոլորտներով համալրելու կարևորությունը: Ընդգծվեց բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների միջև խորհրդակցությունների անցկացման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Դեսպան Քոչարյանը նախարար Ջըբրան Բասիլի խնդրանքով ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվելիք միջոցառումները, ինչպես նաև անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերին:

Մտքեր փոխանակվեցին նաև Լիբանանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: 

Տպել էջը