Դեսպան Գրիգորյանի հանդիպումը Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի նախագահի հետ

16 փետրվարի, 2015

Փետրվարի 16-ին Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպում ունեցավ Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի նախագահ Սալեմ Ալ-Ջուբուրիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իրաքյան համագործակցության օրակարգի հարցերը: Ընդգծելով երկկողմ հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական կապերի դերը` Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի նախագահը և դեսպան Գրիգորյանն անդրադարձան խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելություններին, խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությանն առնչվող հարցերին:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև Մերձավոր Արևելքի քաղաքական իրադրությանը, ազգային և կրոնական փոքրամասնությունների կացությանը վերաբերող հարցերի շուրջ:

Հանդիպման ընթացքում դեսպան Գրիգորյանը Սալեմ Ալ-Ջուբուրիին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում նախատեսվելիք միջոցառումները:

Դեսպան Գրիգորյանը հանդիպում ունեցավ նաև Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հասան Ք. Ալ-Համդանիի հետ: 

Տպել էջը