Դեսպան Քոչարյանի հանդիպումները Լիբանանի վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ
14 փետրվարի, 2015Փետրվարի 14-ին Լիբանանի վարչապետ Թամամ Սալամը, իսկ այնուհետև խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին ընդունեցին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանին:
Հանդիպմների ընթացքում քննարկվեցին հայ-լիբանանյան երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր: Կարևորվեց բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացումը կառավարական և խորհրդարանական մակարդակով: Համոզմունք հայտնվեց, որ փոխայցելությունները զգալիորեն կխթանեն բոլոր ոլորտներում հայ-լիբանանյան համագործակցության հետագա զարգացումն ու կնպաստեն երկու ժողովուրդների միջև բարեկամության առավել ամրապնդմանը:
Դեսպան Քոչարյանը շնորհակալություն հայտնեց Լիբանանի ժողովրդին և Լիբանանին, որի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեսասպանությունը: Դեսպանը բարձր գնահատեց Լիբանանի եղբայրական վերաբերմունքը լիբանանահայության հանդեպ: Կողմերն ընդգծեցին, որ Լիբանանի հայ համայնքը, հանդիսանալով հուսալի և ամուր կամուրջ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև, պահպանելով ազգային հարուստ մշակույթն ու արժեքները, ակտիվորեն մասնակցում է Լիբանանի քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին:
Լիբանանյան կողմի խնդրանքով դեսպան Քոչարյանը խոսեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվելիք միջոցառումների մասին, ինչպես նաև ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործում Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը:
Անդրադարձ կատարվեց Լիբանանի ներքաղաքական իրավիճակին առնչվող և տարածաշրջանային հարցերի: