«Կովկաս. ընդհանուր մարտահրավերներ, գլոբալ խնդիրներ» խորագրով քննարկում Մադրիդում
04 փետրվարի, 2015Փետրվարի 4-ին Մադրիդի «Կոմիյաս» համալսարանում` «Մատեո Ռիչի» ֆորումի շրջանակներում, տեղի ունեցավ «Կովկաս. ընդհանուր մարտահրավերներ, գլոբալ խնդիրներ» խորագիրը կրող քննարկում՝ հարավկովկասյան երեք երկրների դեսպանների մասնակցությամբ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ համալսարանի ռեկտոր Խուլիո Մարտինեսը, ով իր խոսքում ներկայացրեց համալսարանի և «Մատեո Ռիչի» ֆորումի գործունեությունը:
Իր խոսքում կարևորելով նման միջոցառումների կազմակերպումը` Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումները, խոսեց ընդհանուր խնդիրների և մարտահրավերների մասին:
Դեսպան Ադոնցը լսարանին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման կարևորությունը, տարբեր պետությունների հետ Հայաստանի հարաբերությունները, միջազգային և տարածաշրջանային տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ ՀՀ մոտեցումները:
Քննարկման ավարտին բանախոսները պատասխանեցին ներկաների հարցերին: