Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի հիշատակի միջոցառում Դոնի Ռոստովում

18 հունվարի, 2015

Հունվարի 18-ին Դոնի Ռոստովի Սուրբ Հարություն Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ` Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին: Այնուհետև եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրան քահանա Ավագյանի կողմից հոգեհանգստի կարգ կատարվեց:

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության առջև քաղաքացիները ծաղիկներ զետեղեցին՝ իրենց վշտակցությունը հղելով զոհված հայ ընտանիքի հարազատներին և ողջ հայ ժողովրդին: Տեղի ունեցավ մոմավառություն:

Հունվարի 25-ին Սուրբ Հարություն եկեղեցում հոգեհանսգտի կարգ կկատարվի նաև ի հիշատակ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի, ով ստացված վերքերից մահացավ հունվարի 19-ին: 

Տպել էջը