Բարեգործական համերգ Վիեննայում

15 հունվարի, 2015

Հունվարի 15-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը և ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհուրդը «Հայաստան» կենտրոնում կազմակերպել էին բարեգործական համերգ:

Համերգին ներկա էին Կանանց խորհրդի գործադիր մարմնի ներկայացուցիչներ և խորհրդի անդամներ, ՄԱԿ-ի միջազգային գործակալությունների կին դիվանագետներ և դիվանագետների կանայք:

Ողջունելով ներկաներին` ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանի տիկին Սուսաննա Նազարյանը բարձր գնահատեց ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհրդի կողմից իրականացվող բարեգործական գործունեությունը և վերահաստատեց ՀՀ մշտական ներկայացուցչության աջակցությունն իրականացվող ծրագրերին:

Համերգի ընթացքում հնչեցին Մոցարտի, Շուբերտի, Լիստի և այլ աշխարհահռչակ կոմպոզիտորների ստեղծագործություններ: 

Տպել էջը