Դեսպան Աղաջանյանի հանդիպումը Ինդոնեզիայի Ժողովրդական ներկայացուցիչների պալատի փոխնախագահի հետ
16 դեկտեմբերի, 2014Դեկտեմբերի 16-ին Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը հանդիպում ունեցավ Ժողովրդական ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Ֆադլի Զոնի հետ, ով համակարգում է քաղաքական, արտաքին հարաբերությունների, իրավական և անվտանգության հարցերը:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ:
Կարևորելով միջխորհրդարանական կապերի դերը երկու պետությունների միջև հարաբերությունների խորացման գործում՝ զրուցակիցները քննարկեցին խորհրդարանական համագործակցության զարգացման ուղիները: Երկուստեք ընդգծվեց հայ և ինդոնեզացի ժողովուրդների՝ միմյանց ճանաչելուն ուղղված միջոցառումների անցակցման կարևորությունը:
Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային և ներքաղաքական հարցերին: