Դեսպան Ղազարյանի հանդիպումը Լեհաստանի սենատի անդամ, «Լեհաստան – Հայաստան» բարեկամության խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչի հետ

10 դեկտեմբերի, 2014

Դեկտեմբերի 10-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ Լեհաստանի սենատի անդամ, «Լեհաստան – Հայաստան» բարեկամության խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչի հետ:

Սենատոր Աբգարովիչը շնորհավորեց դեսպան Ղազարյանին Լեհաստանում ՀՀ դեսպան նշանակվելու կապակցությամբ և մաղթեց նրան բեղմնավոր գործունեություն:

Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին և խորհրդարանական բարեկամության խմբերի փոխգործակցությանը: Այդ համատեքստում քննարկվեցին Լեհաստանի խորհրդարանի «Լեհաստան - Հայաստան» բարեկամության խմբի անդամների` 2015թ. Հայաստան կատարելիք այցի ծրագրերը:

Մտքեր փոխանակվեցին Լեհաստանի հայ համայնքին առնչվող խնդիրների, համայնքային կյանքի կազմակերպման և տարածաշրջանային այլ հարցերի վերաբերյալ: 

Տպել էջը